Արտաքին 3 ամիս առաջ - 16:03 16-07-2026

Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել

Իսպանիայի հյուսիսային Արագոնի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում: Կրակը սկսել է մոտենալ մի քանի գյուղի. բնակիչները տարհանվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:Հրդեհներն այրել են ավելի քան 4500 հեկտար տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժգին քամիները:

Արագոնի տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է արտակարգ դրության 2-րդ մակարդակ, ինչը նշանակում է, որ հրդեհը սպառնում է բնակելի տարածքներին և ենթակառուցվածքներին:

Բացի այդ, օրերս Ալմերիայի նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով 13 մարդ է զոհվել, որոնցից 12-ը՝ օտարերկրացիներ, այդ թվում՝ 7 բրիտանացի, 3 բելգիացի, 1 ֆրանսիացի և 1 ամերիկացի: Թուրքիայի հարավ-արևելքում ևս անտառային հրդեհների պատճառով հազարից ավելի մարդ է տարհանվել:

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Կանադայում: Ծուխը տեսանելի է նույնիսկ ԱՄՆ-ից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում