Արտաքին 3 ամիս առաջ - 09:31 16-07-2026

Արյունալի գիշեր Ուկրաինայում. Կիևում ռուսական բալիստիկ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը հուլիսի 16-ի գիշերը ենթարկվել է ռուսական ուժերի հզոր բալիստիկ հրթիռակոծությանը, որի հետևանքով քաղաքում բռնկվել են կատաղի հրդեհներ, և արձանագրվել է մարդկային զոհեր ու վիրավորներ։

Ինչպես հաղորդում է DW-ն, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պաշտոնապես հաստատել է երկու մարդու մահվան և առնվազն վեց քաղաքացու վիրավորվելու փաստը՝ նշելով, որ փրկարարները շարունակում են աշխատել հարվածների վայրերում:

Հրթիռային հարձակման հետևանքով քաղաքի տարբեր թաղամասերում լուրջ ավերածություններ են գրանցվել. մասնավորապես՝ Դարնիցկի շրջանում հրթիռների բեկորներն ընկել են անմարդաբնակ շենքերի վրա, իսկ Սվյատոշինսկի շրջանում ուղիղ հարված է հասցվել խոշոր պահեստային համալիրին։

Մայրաքաղաքին զուգահեռ՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը նույն գիշերվա ընթացքում գրոհել են նաև երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Խարկովը, որտեղ, ըստ քաղաքապետ Իգոր Տերեխովի, թիրախավորվել են Կիևի և Շևչենկովսկի շրջանները. վերջինում զգալի վնասներ են կրել տեղի կինոթատրոնը, ավտոկայանատեղին ու թենիսի կորտերը, սակայն, բարեբախտաբար, այստեղ զոհեր կամ վիրավորներ չեն արձանագրվել։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող