Մամուլ 3 ամիս առաջ - 08:37 16-07-2026

Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է . Ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է․ ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբները։

Սյունիքի 3 խոշոր համայնքներում է ընտրություն լինելու՝ Գորիսում, որին միանալու են Տեղ եւ Տաթեւ համայնքները, Կապանում, Մեղրիում։ Մեղրիում թեկնածուն կարծես հայտնի է` Սամվել Բաբայանի նախկին թիմակից, ՔՊ արտագաղթած գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն է, որը համայնքապետարանի էջով քարոզարշավ է իրականացնում: Բոլոր գրառումները սկսվում են՝ «համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի նախաձեռնությամբ»։

Թեպետ չեն բացառում, որ լավ թեկնածու գտնելու դեպքում ՔՊ-ն հրաժարվի նրանից, քանի որ Անդրեասյանը, ասում են՝ ջերմ հարաբերություններ ունի նախկին քաղաքապետ, երբեմնի ընդդիմադիր Մխիթար Զաքարյանի հետ, որն այս ընտրություններում, ըստ լուրերի, ՔՊ-ին չի աջակցել, ընտանիքն աշխատել է Կարապետյանի համար։

Գորիսի հարցում էլ չկա վերջնական որոշում․ չնայած Առուշին դեմ չեն, բայց ուզում են նրան վերահսկող թեկնածու էլ առաջադրել` մաքուր ՔՊ-ական: Հավակնություններ ունի Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը:

Կապանում դեռ անորոշություն է։ Հնարավոր է բոլոր համայնքներում Գյումրու օրինակով փրայմերիզ անեն` իբր հասարակությունն է որոշում ՔՊ թեկնածուներին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ