Ներքին 3 ամիս առաջ - 16:36 15-07-2026

Ավարտվել է Վանա լճում տառեխի որսի արգելքը

Աշխարհում միայն Վանա լճի էկոհամակարգում ապրող էնդեմիկ ձկնատեսակի՝ տառեխի, պահպանման նպատակով սահմանված եռամսյա որսի արգելքն ավարտվել է։ Ձվադրման շրջանում տառեխին պաշտպանելու համար սահմանվող արգելքի ընթացքում լճում և դրա մեջ թափվող գետերում խստացված հսկողություն է իրականացվել, գրում է Ermenihaber.am-ը։

Ապօրինի որսը կանխելու համար համակարգված աշխատանքներ են տարել Թուրքիայի առափնյա անվտանգության, ժանդարմերիայի, ոստիկանության, ինչպես նաև գյուղատնտեսության ու անտառտնտեսության վարչության և քաղաքապետարանի ստորաբաժանումները։

Թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ շրջանառվող լուրերում արգելքի վերացմանը մեծ տեղ է տրվում, իսկ իրադարձությունը՝ նկարագրգվում այսպես. «Միայն Թուրքիայում՝ Վանում կա: Սպասված օրը եկել է»:

Հիշեցնենք, որ Վանա լճի աղի ու սոդայով հարուստ ջրերում բնակվող տառեխն իր բազմացման շրջանում լողում է դեպի քաղցրահամ ջրեր՝ լողալով հոսանքին հակառակ և հաղթահարելով իր առջև ծառացած բնական արգելքները։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են տարածաշրջան՝ հետևելու ձկների այդ տպավորիչ «գաղթին», ինչն էականորեն նպաստում է նաև տեղի տուրիզմի զարգացմանը։ Իսկ որսի արգելքը յուրաքանչյուր տարի սահմանվում է ապրիլի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով