Արտաքին 3 ամիս առաջ - 23:02 14-07-2026

Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին. իսրայելական մամուլ

Իսրայելական «Haaretz » թերթում հրապարակվել է Լուիս Ֆիշմանի վերլուծությունը, որը վերաբերում է Թուրքիայի «F-35» կործանիչների ծրագրի վերադարձին։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հեղինակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերմությունը լուրջ անհանգստության տեղիք է տալիս։

Անդարադառնալով կործանիչների ծրագրին Թուրքիայի վերադարձին՝ հեղինակը նշում է, որ Իսրայելում այն որակում են որպես սպառնալիք, բայց դա չափազանցված է։ Ֆիշմանը հայտնում է, որ կործանիչների հետ կապված զարգացումն Էրդողանի համար որակվել է որպես նշանակալի քաղաքական հաջողություն։

Նա այդ համատեքստում հիշատակել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, ոտեղ նա նշում է, որ Էրդողանի վարչակազմը «Մուսուլման եղբայրների ազդեցության տակ գտնվող ռեժիմ» է և պնդել, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Հունաստանի և Իսրայելի համար։

Ըստ նրա՝ այն պնդումը, որ Թուրքիան Իսրայելի համար սպառնալիք է, չի ընդունվում միջազգային հանրության կողմից, բայց Իսրայելի ներսում դա այդպես է ընկալվում։

Խոսելով կրկին «F-35» ծրագրում Անկարայի մասնակցությանը՝ նա նշել է, որ դա Թուրքիային ավելի կկապի Վաշինգտոնի քաղաքական և ռազմական վերահսկողության մեխանիզմների հետ։ Ըստ այդմ՝ վերադարձն այդ ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին ու Թուրքիային ներքաշել ԱՄՆ ազդեցության ոլորտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի