Ներքին 3 ամիս առաջ - 20:13 14-07-2026

Նրանք ադրբեջանական բանտերում շարունակում են պայքարել ապրելու համար. Թանդիլյանը՝ հայ գերիների մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Բաքվի բանտում, մենակության մեջ, կյանքի համար պայքարում է Լյուդվիգ Մկրտչյանը։ Փաստաբան Լուսիանա Մինասյանն է ահազանգում։

Իսկ մենք այսօր նույնիսկ հստակ տեղեկություն չունենք, թե ինչ վիճակում են գտնվում մեր առնվազն 19 գերիները։ Մենք չգիտենք՝ ինչի միջով են անցնում նրանք, ինչ առողջական վիճակում են, ինչ պայմաններում են պահվում։

Վտանգված են այդ մարդկանց կյանքն ու առողջությունը, և դա մնալու է բոլոր նրանց խղճին, ովքեր կարող են նպաստել գերիների վերադարձին կամ գոնե տեղեկություններ ստանալ նրանց վիճակի մասին, բայց չեն անում։ Բոլոր նրանց, ովքեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են ամենատարբեր հարցեր, սակայն չեն խոսում այդ մարդկանց ճակատագրի մասին։

Իսկ գերիների ճակատագիրն անձնական հարց չէ, քաղաքական հարց էլ չէ։ Սա մեր ազգային արժանապատվության հարցն է։ Չեմ ուզում հավատալ, որ մենք վերջնականապես կորցնում ենք մեկս մյուսի ցավով ապրելու զգացումը։ Չեմ ուզում հավատալ, որ կարող ենք սովորել մեր գերիների մասին մոռանալ, մինչ նրանք ադրբեջանական բանտերում շարունակում են պայքարել ապրելու համար։

Անտարբեր մի՛ եղեք։ Բարձրաձայնե՛ք, պահանջե՛ք, հիշեցրե՛ք։ Մեր հայրենակիցները չպետք է մնան մենակ։ Նրանց հետ տեղի ունեցող կամ հնարավոր ցանկացած դժբախտություն ծանրանալու է բոլորիս խղճին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում