Ներքին 3 ամիս առաջ - 17:38 14-07-2026

Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին

Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլենը, ով վերջին շրջանում ակտիվորեն կիսվում է իր անձնական կյանքի նորություններով, հանրությանն է ներկայացրել հերթական ջերմ ու անկեղծ հրապարակումը:

Օրերս նշանածի՝ Էրիկի հետ Եգիպտոս մեկնած Էլենը նոր լուսանկար է հրապարակել ճամփորդությունից՝ կից հանդես գալով սիրառատ խոստովանությամբ: Ինչպես արդեն հայտնի էր, զույգը մի քանի օր շարունակ գտնվում էր Եգիպտոսում, որտեղ, ինչպես պարզվում է, ոչ միայն հանգստացել են, այլև իրականացրել արտերկրյա նկարահանումներ:

Էլենը, կիսվելով այդ ուղևորությունից արված գեղեցիկ լուսանկարով, որոշել է հրապարակավ հայտնել իր խորին երախտագիտությունը կողակցին՝ դժվարին պահերին իր կողքին լինելու համար. «Իրականում էնքան շնորհակալ եմ իրեն։ Ամբողջ արտերկրյա նկարահանումների ընթացքում կողքիս ա եղել, լավ ու վատ պահերին աջակցել ա»,- գրել է երգչի դուստրը:

Էլեն Սաֆարյանն իր անկեղծ խոսքում նաև նշել է, որ սիրելին կարողացել է իրեն ուժ տալ նույնիսկ ներքին տագնապների ու սեփական անձի հետ անհաշտ պահերին. «Նույնիսկ էն պահերին, երբ ես ինքս իմ հետ հաշտ չեմ եղել… Չգիտեմ, կարևոր ա շատ կողակցի աջակից լինելը, ոչ թե խանգարելը»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում