Արտաքին 3 ամիս առաջ - 16:23 14-07-2026

Հնդկաստանը Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակnւմներից հետո

Հնդկաստանը Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում երկու առևտրային նավերի վրա կատարված հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել է հնդիկ նավաստի, ևս 10 քաղաքացի ստացել է վնասվածքներ։

Այս մասին ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հաստատել են, որ այսօր Հնդկաստանի ԱԳՆ են կանչել Նյու Դելիում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալին։

«Հնդկաստանը խորապես մտահոգված է Հորմուզի նեղուցով անցնող MT Al Bahiyah և MT Mombasa երկու նավի վրա կատարված հարձակումներով: Դրանցում գտնվել է անձնակազմի 46 անդամ, այդ թվում՝ 30 հնդիկ նավաստի։ MT Al Bahiyah նավի վրա գտնվող 12 հնդիկ քաղաքացիներից մեկը մահացել է, ևս մեկը ստացել է վնասվածքներ»,- նշել է ԱԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ MT Mombasa նավի վրա գտնվող 18 հնդիկներից ինը տուժել են, երկուսը ստացել են ծանր վնասվածքներ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք այս հարձակումները, որոնք խախտում են ազատ և անվտանգ նավագնացությունը միջազգային ջրային ուղիներով, ինչպիսին է Հորմուզի նեղուցը», - ընդգծել են նախարարությունում։

Հանրապետության ԱԳՆ-ն նաև հայտարարել է Մերձավոր Արևելքում հարձակումների վերսկսման և մարտական գործողությունների սրման կապակցությամբ խորը մտահոգության մասին և կոչ է արել վերադառնալ երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության շահերից ելնելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»