Ներքին 3 ամիս առաջ - 15:23 14-07-2026

Ես ո՛չ հանցագործ եմ, ո՛չ թմրանյութերի դիլեր. ինչի՞ համար են ուզում ինձ կալանավորել. Լիլիթ Աղեկյան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունեցել հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը։

Աղեկյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ մասնագիտական գործունեության պատճառով։

«Ես ո՛չ հանցագործ եմ, ո՛չ թմրանյութերի դիլեր։ Ես հետաքննող լրագրող եմ։ Ինչի՞ համար են ուզում ինձ կալանավորել»,- դատարանում հայտարարել է Լիլիթ Աղեկյանը՝ ընդգծելով, որ զբաղվել է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների լուսաբանմամբ և չի կատարել որևէ հանցավոր արարք։

Լրագրողի խոսքով՝ իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթն ու կալանավորման միջնորդությունը որևէ առնչություն չունեն արդարադատության հետ և նպատակ ունեն լռեցնել իրեն՝ որպես քննադատական հրապարակումներ իրականացնող լրագրողի։

Դատարանը լսել է կողմերի դիրքորոշումները, որից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով