Մամուլ 3 ամիս առաջ - 08:32 14-07-2026

ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը կանչվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։

Մեր տեղեկություններով՝ Լաուրա Անտոնյանը տվյալ քրեական վարույթով անցնում է որպես վկա։ Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ հարցաքննության է հրավիրվել Ազգային ժողովի դեռևս գործող նախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր թիմակիցներից մեկը, որը վերջին տարիներին համարվել է նրա վստահելի կադրերից մեկը։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Լաուրա Անտոնյանի հարցաքննությունը կապված է ՔՊ-ից հեռացված, իսկ իր ձևակերպմամբ՝ կուսակցությունից «վռնդված» պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քննվող մանր եղջերավոր անասունների կոռուպցիոն գործի հետ։

Ըստ մեր աղբյուրների՝ քննիչներին հետաքրքրել են հատկապես Լաուրա Անտոնյանի և Հովիկ Աղազարյանի միջև առկա շփումները, ինչպես նաև SMS հաղորդագրությունները։ Բանն այն է, որ մինչև Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնին նշանակվելը Լաուրա Անտոնյանը եղել է Հովիկ Աղազարյանի օգնականը։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց միջև հաղորդակցությունը չի դադարել նաև այն բանից հետո, երբ Աղազարյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, պահպանվել են նաև նրանց SMS-հաղորդագրությունները, որոնք, ըստ ամենայնի, հետաքրքրություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնի համար։

Թե ինչ նշանակություն կունենան Լաուրա Անտոնյանի ցուցմունքները Հովիկ Աղազարյանի գործի հետագա քննության համար, և արդյոք հարցաքննություններով կսահմանափակվի իրավապահների հետաքրքրությունը, առաջիկայում պարզ կդառնա։

Փաստ է, որ նրան Աղազարյանի գործով կանչել են և հարցաքննել։

Ի դեպ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է մեր տեղեկությունը, որ իր նախկին օգնականին կանչել են հարցաքննության, սակայն շատ մանրամասներ չի հայտնել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ