Սպորտ 3 ամիս առաջ - 09:47 13-07-2026

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ:

Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության՝ 6 խաղ, 6 հաղթանակ:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացող Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP)։

Բացի այդ, Էնթոնին ընդգրկվել է նաև մրցաշարի խորհրդանշական հնգյակում (All-Star Five)՝ հաստատելով, որ եղել է առաջնության ամենավառ խաղացողներից մեկը։

Մրցաշարի ընթացքում Սարգսյանը միջինը գրանցել է 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի հավաքականի՝ առանց պարտության անցկացրած չեմպիոնական մրցաշարում։

Հայաստանի հավաքականից խորհրդանշական հնգյակում ընդգրկվել է նաև Էթան Կազանչյանը: Նա միջինը վաստակել է 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից (EFF)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում