Արտաքին 3 ամիս առաջ - 13:25 12-07-2026

Իսրայելը կորցրեց իր մեծագույն բարեկամներից մեկին. Նեթանյահուն՝ սենատոր Գրեհեմի մահվան մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի մահվան կապակցությամբ՝ հայտարարելով, որ Իսրայելը կորցրել է իր «ամենահուսալի աջակիցներից մեկին», հաղորդում է The Times of Israel-ը։

«Լինդսի Գրեհեմը հասկանում էր, որ Իսրայելի և Ամերիկայի անվտանգությունն անբաժանելի է»,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ։

Իսրայելի վարչապետը նշել է, որ սենատորն իր կյանքը նվիրել է ԱՄՆ-ի պաշտպանությանը, ամերիկա-իսրայելական դաշինքի ամրապնդմանը և «ազատ աշխարհի» աջակցությանը։
«Իսրայելը կորցրել է իր մեծագույն բարեկամներից մեկին։ Ամերիկան կորցրել է մեծ հայրենասերի։ Ես կորցրել եմ թանկ ընկերոջ»,- հայտարարել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ 71-ամյա հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հանկարծակի մահվան մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով