Արտաքին 3 ամիս առաջ - 20:42 11-07-2026

Իսպանիայում ապամոնտաժում են գեներալ Ֆրանկոյի ռումինացի դաշնակիցների հուշարձանը

Ժողովրդավարական հիշողության մասին օրենքին հակասող խորհրդանիշների ցանկում։ Հուշարձանը կապամոնտաժվի, հայտնել է Իսպանիայի տարածքային քաղաքականության և ժողովրդավարական հիշողության հարցերով նախարար Անխել Վիկտոր Տորեսը, հաղորդել է Digi24-ը։

Որոշումն ընդունվել է փորձագետների տեխնիկական հանձնաժողովի գնահատականից հետո, որը հանգել է այն եզրակացության, որ հուշարձանը «եվրոպական ֆաշիզմի և ֆրանկոյականության փառաբանում» է և տասնամյակներ շարունակ օգտագործվել է որպես ծայրահեղ աջ խմբերի հանդիպման վայր։

Հուշարձանը տեղադրվել է 1970 թվականին՝ ի հիշատակ Իոն Մոցայի և Վասիլե Մարինի՝ ռումինական «Երկաթե գվարդիա» կազմակերպության առաջնորդների, որոնք զոհվել էին 1937 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի զորքերի կողմից մղած մարտերում։

Իսպանական նախարարությունը «Երկաթե գվարդիան» բնութագրել է որպես ֆաշիստական, ուլտրանացիոնալիստական և հակասեմական կազմակերպություն, որը կապված էր նացիստական ռեժիմի հետ և պատասխանատու էր Ռումինիայում փոքրամասնությունների ու քաղաքական ընդդիմախոսների հետապնդման համար։

«Այս խորհրդանիշների հեռացումը ժողովրդավարական արժանապատվության ակտ է և երաշխիք, որ նոր սերունդները չեն ժառանգի հանրային տարածքներ, որոնք նվիրված են ատելության և բռնապետության փառաբանմանը», — հայտարարել է Տորեսը։

Մախադաոնդայի հուշարձանից բացի, ցանկում ներառվել են նաև Ֆրանկոյի ռեժիմի հետ կապված ևս երեք օբյեկտներ՝ Սանտա Կրուս դե Տեներիֆեում գտնվող Հաղթանակի հուշարձանը, որը հայտնի է որպես Ֆրանկոյի հուշարձան, ինչպես նաև իսպանական ֆաշիստական «Ֆալանգա» կուսակցության հիմնադիր Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերայի պատվին արված արձանագրությունները Մուրսիայի և Ալմերիայի տաճարներում։

Իսպանիայի իշխանությունները շարունակում են վերանայել ֆրանկոյականության ժառանգության հետ կապված այլ օբյեկտներ, այդ թվում՝ Կասերեսում գտնվող Հերոսների խաչը և Պալմայում «Բալեարես» ռազմանավի զոհերի հուշարձանը։

Մախադաոնդայի հուշարձանը կառուցվել էր ռումինական վտարանդիական համայնքի կողմից և երկար տարիներ մնացել էր քաղաքական վեճերի առարկա. ոմանց համար այն պատմական հիշողության վայր էր, իսկ մյուսների համար՝ ծայրահեղական գաղափարախոսության աջակցության խորհրդանիշ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով