Ներքին 3 ամիս առաջ - 18:35 11-07-2026

Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 12-ամյա Վ. Ա.-ն «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումը և բախվել պատին, ինչի հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել։

Նշենք, որ Վ. Ա.-ն Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր, ընտանիքի ամենափոքր որդին։

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել է դեպքի մանրամասները։

«Երեկ՝ ժամը 11:10-ին, հիվանդանոց է տեղափոխվել հոգեվարքի վիճակում՝ պոլիտրավմայով և գլխուղեղի բաց վնասվածքով։ Նրա ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին»,- հայտնել է Խաչատրյանը։ Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի պաշտոնական էջից ևս տեղեկանում ենք 12-ամյա տղայի մահվան մասին։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով