Ներքին 3 ամիս առաջ - 17:39 11-07-2026

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21,5%-ով

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։

Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել Է ՏԱՍՍ-ը։

Ըստ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների վիճակագրության՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,196 միլիարդ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար–մայիս ամիսներին այն կազմել էր 2,763 միլիարդ դոլար։

Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության կառուցվածքում. 2026 թվականի հունվար–մայիսին այն կազմել է ընդհանուր ծավալի 28%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 35,1%-ը։

Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 2025 թվականի նշված ժամանակահատվածի 36,7%-ից մինչև 2026 թվականի 29,8%-ը։

Միաժամանակ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ աճել է․ Բելառուսի հետ՝ 8,3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194,8%-ով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 7,865 միլիարդ դոլար, ինչը 0,1%-ով պակաս է 2025 թվականի ցուցանիշից՝ 7,870 միլիարդ դոլարից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում