Արտաքին 3 ամիս առաջ - 10:49 11-07-2026

Բահամներում թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ

Բահամյան կղզիներում Cessna 402 թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, փոխանցում է Associated Press-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Հյուսիսային Անդրոս կղզու շրջանում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Նասաուից արևմուտք։

Սկզբում Բահամների վարչապետ Ֆիլիպ Դևիսը հայտնել էր, որ մեկ մարդ փրկվել է, սակայն ավելի ուշ ճշտել է, որ տուժածը մահացել է ստացած վնասվածքներից։ Զոհվածների ինքնությունը դեռ չի հրապարակվում։

Բահամների ավիացիոն պատահարների հետաքննության վարչության տվյալներով՝ ինքնաթիռը դուրս էր եկել Նասաուի Լինդեն Փինդլինգի անվան միջազգային օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Սան Անդրոս կղզի, սակայն ճանապարհին կործանվել է։

Ավիավթարից հետո իշխանությունները ժամանակավորապես կասեցրել են Flamingo Air ավիաընկերության շահագործողի վկայականի գործողությունը։ Էներգետիկայի, կոմունալ ծառայությունների և ավիացիայի նախարարությունում ընդգծել են, որ այս միջոցը բացառապես կանխարգելիչ բնույթ ունի և գործելու է մինչև դեպքի պատճառների պարզումը։

Էներգետիկայի, կոմունալ ծառայությունների և ավիացիայի նախարար ՋոԲեթ Քոուլբի-Դևիսը հայտնել է, որ նույն օրը տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ Flamingo Air-ի ինքնաթիռի հետ։

Մայագուանա կղզի մեկնող չվերթը կատարող օդանավը ստիպված է եղել վերադառնալ Նասաու այն բանից հետո, երբ օդաչուն հայտնել է տեխնիկական անսարքության մասին։

Վայրէջքից և ուղևորների իջեցումից հետո ինքնաթիռը բռնկվել է։ Այս միջադեպի հանգամանքները նույնպես հետաքննվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով