Ներքին 1 ամիս առաջ - 20:02 10-07-2026

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10–ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17․00–ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի ավտոճանապարհի Մ–2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: