Ներքին 3 ամիս առաջ - 17:33 10-07-2026

Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի աղջկա՝ Էմմա Ծառուկյանի նոր հրապարակումը․

«Այս օրերին մեծ պատասխանատվություն է լինել այն մարդու աղջիկը, ում անունը հազարավոր մարդկանց աղոթքներում է։

Մարդու ամենամեծ հարստությունը նրա թողած հետքն է և Աստվածային Սերը։
Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատ շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն, հավատ ու մարդկային վերաբերմունք։

Այս օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ անհնար է մարդկանց սրտերից խլել այն սերը, որը նա տարիներով վաստակել է։

Ես ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ Հայաստանում ապրող թե Հայաստանի սահմաններից դուրս , ովքեր աղոթում են, աջակցում և Հորս կողքին են։

Ես այսօր միայն մեկ աղոթք ունեմ.

Թող Աստծո արդարությունը չուշանա, թող այն օրը շուտ գա, երբ ես նորից կգրկեմ Հորս:
Շնորհակալ եմ բոլորիդ:

Ձեր սերը, հավատն ու աղոթքները ես երբեք չեմ մոռանա։

Ինչպես Հայրս է ասում՝ Աստված պահապան բոլորիս»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով