Արտաքին 1 ամիս առաջ - 18:14 09-07-2026

ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 10 բալիստիկ հրթիռով հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան «Ալ-Ազրակ» ավիաբազային։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Հարված է հասցվել նաև ամերիկյան զորքերի կառավարման հրամանատարական կենտրոնին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հարձակումների կրկնության դեպքում տարածաշրջանում ամերիկյան այլ բազաներ ևս կհայտնվեն թիրախում։

«Եթե ԱՄՆ–ի բանակը կրկնի իր ագրեսիան, տարածաշրջանում ամերիկյան մյուս բազաները չեն կարողանա ապահովագրվել մեր ինտենսիվ հարվածներից», - ասվում է հայտարարության մեջ: