Արտաքին 3 ամիս առաջ - 20:43 08-07-2026

Ռուսաստանում դիզելային վառելիքի արտահանման արգելք է սահմանվել

Ռուսաստանում դիզելային վառելիքի արտահանման արգելք է սահմանվել, ինչը կմեծացնի ներքին շուկայի մատակարարումները։

Կառավարությունում վառելիքի հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Նա հայտնել է, որ հուլիսին կառավարությունը կսկսի նավթամթերքի ներկրումը։ Նովակի խոսքով՝ շարժիչային վառելիքի պահանջարկն աճել է մոտ մեկ երրորդով՝ հանգեցնելով բենզալցակայանների լրացուցիչ ծանրաբեռնվածության: ️

Փոխվարչապետը նշել է, որ հիմա Ղրիմում ներկա դրությամբ վառելիքի գները ուռճացված են (լոգիստիկայի հետ կապված դժվարության պատճառով թերակղզում բենզինի գինը կրկնապատկվել է): Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմին և Ռուսաստանի հարավին վառելիքով աջակցելու վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն հիմա, ոչ թե հետագայում:

Պուտինը կոչ է արել վառելիքի գնումների սուբսիդավորման վերաբերյալ ավելի արագ որոշում կայացնել և աջակցել ուկրաինական հարձակումների պայմաններում փոքր նավթավերամշակման գործարանների ցանց ստեղծելու գաղափարին՝ ընդգծելով, որ որքան լայն է ցանցը, այնքան դժվար է դրան վնաս հասցնելը:

Ռուսաստանի նախագահը վառելիքի հետ կապված դժվարությունները անվանել է ժամանակավոր, որը նաև կապված է հակառակորդի` արձակուրդների սեզոնը խափանելու և հասարակության մեջ նյարդային իրավիճակ ստեղծելու փորձերի հետ:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը երկրի քաղաքացիական ավիացիայում տիրող իրավիճակը գնահատել է վերահսկելի՝ չնայած վառելիքի սովորական պաշարների նվազմանը։ Փոխադրումների պահանջարկը կայուն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում