Ներքին 1 ամիս առաջ - 17:22 08-07-2026

Շնորհակալ եմ դժվար օրերին կողքիս լինելու համար. Անդրեի բացառիկ խոստովանությունը՝ ծննդյան օրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական էստրադայի ամենասիրված և տաղանդավոր արտիստներից մեկը՝ Անդրեն, նշում է իր ծննդյան տարեդարձը։ Երգիչը, ով միշտ աչքի է ընկել իր անկեղծությամբ ու հանդիսատեսի հանդեպ ունեցած առանձնահատուկ սիրով, այս տարի որոշել է սովորականից ավելի խորը, էմոցիոնալ և հուզիչ անդրադարձ կատարել իր անցած ճանապարհին։

Անդրեն սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջում հրապարակել է նոր լուսանկար և կից հանդես եկել երախտագիտության ու աղոթքի նմանվող մի հոգեցունց նամակով. «Այսօր իմ ծննդյան օրն է… Եվ այս տարի ամենաշատն եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, իմ հանդիսատեսին ու բոլոր նրանց, ովքեր եղել են կողքիս ոչ միայն ուրախ, այլև դժվար օրերին»,- նշել է երգիչը:

Անդրադառնալով կյանքի հարվածներին ու ձեռքբերումներին՝ Անդրեն խոստովանել է, որ յուրաքանչյուր փորձություն իրեն միայն ուժեղացրել է.

«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը, ամեն մի ժպիտը և ամեն մի անկեղծ մարդուն։ Այս նոր տարում միայն մեկ ցանկություն ունեմ՝ թող սերը, խաղաղությունն ու բարությունը երբեք չփակասեն մեր կյանքից, իսկ ամենաթանկ մարդկանց միշտ գրկելու հնարավորություն ունենանք»։

Թամարա Քալանթարյան