Ներքին 3 ամիս առաջ - 20:17 03-07-2026

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հվ. Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցությունները տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման շուրջ համագործակցությունը նոր փուլ են բարձրացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարթա Կոսը նշել է X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ:

«Ես հենց նոր եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային և էներգետիկ երթուղիները»,- իր գրառման մեջ նշել է Մարթա Կոսը։

Նա նաև հավելել է, որ ընդլայնումն ու կապակցվածությունը միասին են առաջ ընթանում, և երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունությանը, բարգավաճմանն ու անվտանգությանը:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին հուլիսի 2-ին այցելել էր Հայաստան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան