Ավելին 3 ամիս առաջ - 14:01 03-07-2026

Նյու Յորքում ձերբակալել են երկնաքերի գագաթին՝ 443 մետր բարձրության վրա, նշանադրված հայտնի զույգին

Ռուսաստանի քաղաքացիներ, հայտնի էքստրեմալ բլոգերներ 33-ամյա Անժելա Նիկոլաուն և 32-ամյա Իվան Բիրկուսը Նյու Յորքի խորհրդանիշ հանդիսացող հանրահայտ Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի գագաթն անօրինական կերպով մագլցելուց հետո տեղում ձերբակալվել են ամերիկյան ոստիկանության կողմից:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ ծայրահեղական զույգին հաջողվել է շրջանցել անվտանգության բոլոր համակարգերն ու հասնել հսկայական շենքի ամենավտանգավոր հատվածին՝ սրաձողի ծայրին, որտեղ նրանք ոչ միայն բացել են խաղաղության կոչով մեծ պաստառ, այլև կազմակերպել են նշանադրություն, ինչն էլ հենց պատճառ է դարձել, որ ցած իջնելիս նրանց անմիջապես դիմավորեն իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ձեռնաշղթաներ հագցրել։

Այս էքստրեմալ և ռոմանտիկ վերելքի ընթացքում Իվան Բիրկուսը 443 մետր բարձրության վրա ծնկի է իջել և ամուսնության պաշտոնական առաջարկ արել Անժելա Նիկոլաուին՝ նրան նվիրելով մատանի, որից հետո սիրահարները ավելի քան 10 րոպե մնացել երկնաքերի կատարին՝ բաց պահելով իրենց պաստառը, որի վրա գրված էր. «Երբ սիրո ուժը հաղթահարում է իշխանության սիրուն, աշխարհում խաղաղություն է տիրում»։

Չնայած երկնային տպավորիչ տեսարանին ու հաջողված առաջարկությանը, զույգն այժմ ստիպված կլինի կանգնել Նյու Յորքի դատարանի առաջ՝ բարձրաբերձ ռազմավարական օբյեկտներ ապօրինի ներխուժելու և հանրային անվտանգությունը վտանգելու լուրջ մեղադրանքներով։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»