Ներքին 3 ամիս առաջ - 12:30 03-07-2026

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց. Ռուբինյան

Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից, և այլ տեղերից, Ռուսաստանից իմ գործընկերը ինձ գրել, շնորհավորել է: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի իրեն ուղղված շնորհավորանքին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ազգային Ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։

«Ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին, հիմա ինչ, Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունը: Այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ քանի-որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել՝ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։

Հետևաբար, իրենց կոնսպիրոլոգիայի 90%-ը միանգամից փլվում է, և այն խոսույթը, թե ինձ ընտրելու են Ազգային ժողովի նախագահ, որպեսզի բանակցեմ Թուրքիայի հետ, նույնպես փլվում է: Եվ հետո, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից»,- նշել է Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում