Ներքին 3 ամիս առաջ - 23:39 01-07-2026

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով թափանցիկության, անաչառության և արժանիքների վրա հիմնված կառավարման սկզբունքներով, շարունակաբար կատարելագործում է ծառայողների առաջխաղացման և մասնագիտական գնահատման մեխանիզմները՝ ապահովելով հավասար հնարավորություններ և մրցակցային միջավայր:

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Այդ համատեքստում ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Պարեկային ծառայության կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումների ներկայացված ծառայողների մասնագիտական կարողություններն ու հնարավորություններն ստուգելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողով։ Խորհրդատվական կարծիքի հիման վրա Պարեկային ծառայության պետը համապատասխան առաջարկություն է ներկայացնելու Ոստիկանության պետին։

Հունիսի 30-ին Պարեկային ծառայության Երևանի քաղաքի և մարզային ստորաբաժանումների 34 կրտսեր պարեկ մասնակցել է հարցազրույցի։

Խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողովը նախագահել է ներքին գործերի նախարարի օգնական Արթուր Խուդինյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել ՆԳ նախարարության, միջազգային գործընկերներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովը գնահատել է կրտսեր պարեկների կատարողական ցուցանիշները, ստացած խրախուսանքները, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներն ու առաջխաղացման տեսանկյունից նշանակություն ունեցող այլ հանգամանքներ, ինչի հիման վրա էլ կձևավորվի խորհրդատվական կարծիքը։

Այս մոտեցումը կնպաստի համակարգում արժանիքների վրա հիմնված առաջխաղացման մշակույթի ամրապնդմանն ու ծառայողների մասնագիտական աճի խթանմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի