Ներքին 3 ամիս առաջ - 10:24 01-07-2026

Երևանում 16-ամյա պատանիները ՌԴ քաղաքացու տաբատի գրպանից հափշտակել են գումար

Հունիսի 28-ին ծեծկռտուք և ավազակություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտա «Պարմա»-ի մոտ կողոպտել և ծեծի են ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Երևանի քրեական ոստիկաններին ՌԴ քաղաքացի 39-ամյա Մարկ Սլավիչը հայտնել է, որ հունիսի 28-ի ժամը 03։20-ի սահմաններում Կարապի լճի մոտ 3 հայ տղաներ հարձակվել են իր վրա, հարվածներ հասցնելով գցել են գետնին, բռնել իր ձեռքերը և տաբատի ձախ գրպանից հափշտակել 63 հազար դրամ գումար ու դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Մ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Ս․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրանց և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև մյուս անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում