Արտաքին 3 ամիս առաջ - 09:41 01-07-2026

Ծանր հարված Թրամփին. ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտպանել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու սկզբունքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Գերագույն դատարանը պատմական որոշմամբ պաշտպանել է ծննդյան իրավունքով երկրի քաղաքացիություն ստանալու անձեռնմխելի սկզբունքը և ուժի մեջ է թողել ստորին դատարանի այն վճիռը, որով ամբողջությամբ արգելափակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանագիրը:

Այս մասին հաղորդում է Reuters՝ հավելելով, որ սա դարձավ Թրամփի վարչակազմի ամենացավոտ իրավական պարտություններից մեկը, քանի որ սույն նախաձեռնությունը հանդիսանում էր Սպիտակ տան ղեկավարի միգրացիոն խիստ քաղաքականության հենասյուներից մեկը, որը նա շտապողականությամբ ստորագրել էր 2025 թվականի հունվարին՝ իշխանության վերադառնալուց անմիջապես հետո՝ փորձելով արմատապես փոխել տասնամյակներով գործող ամերիկյան իրավակարգը:

Թրամփի ձախողված հրամանագիրը պետական գործակալություններին ուղղակիորեն հանձնարարում էր դադարեցնել ԱՄՆ տարածքում ծնված երեխաներին ավտոմատ քաղաքացիություն տրամադրելը, եթե նրանց ծնողներից և ոչ մեկը չունի ԱՄՆ քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք: Սակայն, իրավական բարձրագույն ատյանում Սպիտակ տան նախագծին դեմ է արտահայտվել վեց դատավոր, և միայն երեքն են կողմ քվեարկել նախագահի դիրքորոշմանը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ երաշխավորված ծննդյան իրավունքով քաղաքացիության սկզբունքը մնում է անփոփոխ:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում