Ներքին 3 ամիս առաջ - 20:54 30-06-2026

Մեկ շաբաթից ավելի է՝ Ավանում խմելու ջուրն աննպատակ կորում է, զայրացած բնակիչները դիմում են Տիգրան Ավինյանին

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի 3-րդ նրբանցքի բնակիչները չգիտեն, թե ինչն է պատճառը, որ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանն ու «Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջնորդվում են «էշի մի, սատկի գարուն, կգա՝ յոնջեն կբուսնի» սկզբունքով։

Այսօր՝ հունիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն ու զարացած իրենց խոսքն էին ուղղում Ավան վարչական շրջանի ղեկավարին ու «Վեոլիա Ջուր»-ին՝ ասելով.

«21-րդ դարում, աշխարհի շատ պետություններում, ինչո՞ւ չէ՝ հենց Երևանում, 100-ավոր բնակիչներ օրերով, շաբաթներով, ամիսներով խմելու ջուր չեն ունենում, ինչպես արդեն մի քանի օր է մեր նրբանցքի մի քանի տները, ու պատճառը ջրախողովակի վթարն է։

Մի քանի օր է ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», Ավանի թաղապետարան, սակայն մեկը մյուսի վրա է գցում, իսկ ջուրը ոչ միայն անիմաստ կորում է, այլ նաև վնասում է մի քանի տների հիմքերը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան