Ներքին 3 ամիս առաջ - 18:37 30-06-2026

Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում Ցեղասպանության ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյան

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ «Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,- ասել է նախագծի հեղինակ, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Ինչպիսի՞ն է նախագահ Քոչարյանի դիրքորոշումը Իսրայելի ճանաչման վերաբերյալ՝ նաև հաշվի առնելով Ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և Իսրայելի կողմից այս հարցը որպես Թուրքիայի դեմ զենք օգտագործելը»,- Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

«Որևէ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային առումով ճշմարտության և արդարության հաստատման կարևոր քայլ է։ Մենք շնորհակալ ենք այդ քայլը կատարած բոլոր պետություններին։ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը։ Իսկ ճանաչող պետությունն ինքնին կարող է ունենալ իր դրդապատճառները և շահերը, ինչը նույնպես բնական է։ Նման հարցերին պետք է նայել շատ սթափ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»