Սպորտ 3 ամիս առաջ - 18:58 30-06-2026

Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

Երևանում ընթացող Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը մեկնարկել է հայ երկրպագուների համար նշանակալի իրադարձությամբ. Մ-23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը կարևոր հաղթանակ է տարել տիտղոսակիր մրցակցի նկատմամբ։

97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը մրցագորգ է դուրս եկել օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոևի դեմ։

Չափազանց համառ ու լարված դիմակայությունում Խլոյանը գերազանցել է ռուսաստանցի ըմբիշին՝ առավելության հասնելով 3-2 հաշվով։

Հատկանշական է, որ Խլոյանի այս գոտեմարտին տրիբունայից անձամբ հետևում էր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Նշենք, որ Եվլոևը երկար ժամանակ բացակայում էր մրցագորգից։ Անվանի ըմբիշը կարիերայում մեծ դադար վերցնելու մասին հայտարարել էր դեռևս 2022 թվականին։ Փաստացի, Եվլոևը մեծ սպորտ է վերադարձել շուրջ չորս տարվա դադարից հետո՝ մասնակցելով երևանյան միջազգային մրցաշարին։

Հիշեցնենք նաև, որ Մուսա Եվլոևը երկար տարիներ եղել է Արթուր Ալեքսանյանի գլխավոր մրցակիցներից մեկը։ Տոկիո-2020 օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվլոևն առավելության էր հասել Հայաստանի հավաքականի առաջատարի՝ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»