Սպորտ 3 ամիս առաջ - 22:27 29-06-2026

Հայ շախմատիստները վերադառնում են առանց մեդալների․ պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր և բաժանեցին 3-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 6-րդ և 8-րդ տեղերը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 7.5 միավոր և զբաղեցրեց 7-րդ տեղը:

Միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակեցին 6.5-ական միավոր, իսկ միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը՝ 6 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 12-19-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ տեղը: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակեց 6 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 15-28-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 24-րդ տեղը:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 14-22-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 22-րդ տեղը: Գաբրիելա Հարությունյանը վաստակեց 6.5 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 22-րդ տեղը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով