Ներքին 3 ամիս առաջ - 17:39 29-06-2026

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները:

Հիշեցվել է, որ Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի շրջանակում որոշվել էր ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ: Ընդգծվել է, որ սույն խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման շուրջ աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների վերաբերյալ քննարկում իրականացնելն է:

Հաջորդիվ՝ ներկայացվել է կանաչ ջրածնի զարգացման իրավական շրջանակը, կիրառման ոլորտները, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ ռազմավարական լուծմանը, որն ուղղված է լինելու էներգետիկ համակարգի ածխածնազերծմանը, արտանետումների կանխարգելմանը, կանաչ տաքսոնոմիայի պահանջներին և այլն: Մանրամասներ են ներկայացվել կանաչ ջրածնի արտադրության ծրագրային առաջարկների, մասնավորապես՝ «BDO ADVISORY» և «CIVITTA» խորհրդատվական ընկերությունների կողմից կանաչ ջրածնի արտադրության և ինտեգրման վերաբերյալ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև կանաչ ջրածնի արտադրության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սցենարներին:

Ներկայացված ուսումնասիրությունների և առաջարկների շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ էներգետիկ փոխակերպման մեջ կանաչ ջրածնի արտադրության մեթոդների շուրջ:

Վարչապետը կարևորել է աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների կողմից տրամադրված ուսումնասիրությունները, ընդգծել գիտական համայնքի հետ համագործակցությամբ և միջազգային փորձի ներդրմամբ կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել զեկույց՝ պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»