Ներքին 3 ամիս առաջ - 16:08 29-06-2026

Ամենակարևորը հիմա խաղաղություն է. զինվորները խաղաղ կծառայեն

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիում այսօր մեկնարկել է ամառային զորակոչը։Մայրերի աչքերում արցունք կար, հայրերի հայացքում՝ հպարտություն, իսկ երիտասարդների դեմքերին՝ ժպիտ ու վստահություն։ Տարիներ շարունակ այս օրը ծնողների համար ուղեկցվել է անհանգստությամբ, սակայն այս անգամ նրանց շուրթերից ամենաշատը հնչող բառը «խաղաղությունն» էր։

«Հիմա սահմանին խաղաղ է, դրա համար էլ ավելի հանգիստ ենք ճանապարհում մեր տղաներին»,- ասում էին ծնողները՝ չթաքցնելով հուզմունքը։

Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Նա նշեց, որ երիտասարդների կյանքում սկսվում է կարևոր և պատասխանատու փուլ՝ ընդգծելով, որ նրանք գնում են ծառայելու խաղաղ երկրում և պաշտպանելու ոչ միայն Հայաստանի սահմանները, այլև նրա ինքնիշխանությունն ու խաղաղությունը։

«Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր ձեր կյանքում կարևոր ու պատասխանատու փուլ է սկսվում։ Համոզված եմ, որ պատվով եք իրականացնելու ձեր զինվորական պարտքը՝ լինելով կարգապահ, համախմբված և արժանապատիվ զինվորներ։ Հիմա դուք գնում եք ծառայելու խաղաղ երկրում, գնում եք ծառայելու և պաշտպանելու ոչ միայն մեր սահմանները, այլև մեր ինքնիշխանությունն ու խաղաղությունը։ Ծառայությունը ոչ միայն հայրենիքի հանդեպ պարտք է, այլև կյանքի կարևոր դպրոց, որտեղ կոփվում են բնավորությունն ու կամքը։ Մաղթում եմ ձեզ խաղաղ և անվտանգ ծառայություն, առողջություն, ամուր ոգի և անփորձանք վերադարձ ձեր ընտանիքներ»,- ասաց մարզպետը։

Այս զորակոչի ամենակարևոր առանձնահատկությունը, թերևս, զինվոր ճանապարհող մայրերի խոսքերն էին։ Նրանք իրենց որդիներին հրաժեշտ էին տալիս ոչ թե պատերազմի վախով, այլ խաղաղ վերադարձի հավատով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով