Արտաքին 3 ամիս առաջ - 19:12 28-06-2026

Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ

Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը: Այս մասին Բելգրադի մերձակայքում գտնվող Բատայնիցայի ռազմական օդանավակայանում սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

2027 թվականի մարտից Սերբիայում կվերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը։ Ծառայության ժամկետը կկազմի 75 օր և պարտադիր կլինի մինչև 30 տարեկան տղամարդկանց համար։ Վուչիչի խոսքով՝ մինչ այդ անհրաժեշտ է ավարտել բյուրոկրատական ընթացակարգերը։ Պարտադիր զորակոչի վերականգնման համար համապատասխան օրենքը պետք է ընդունի երկրի խորհրդարանը։

Սերբիայի բանակը պրոֆեսիոնալ հիմքի է անցել 2011 թվականի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել խորհրդարանի՝ պարտադիր զորակոչը կասեցնելու մասին որոշումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»