Արտաքին 3 ամիս առաջ - 16:45 28-06-2026

ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողությունից հետո փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության ուղիներ

ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունից հետո փնտրում է հրթիռների ավելի արագ և էժան արտադրության ուղիներ։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը ներկայում չի արտադրում բավարար քանակությամբ հրթիռներ, իսկ դրանց արժեքը շարունակում է բարձր մնալ։
Այդ պատճառով արդեն մեկնարկել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության ու գնման մի շարք փորձնական ծրագրեր։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը առաջիկա հինգ տարվա ընթացքում 28 հազար հրթիռ ձեռք բերելու համար խնդրել են 12 միլիարդ դոլարի ֆինանսավորում։

Միաժամանակ Պենտագոնը հայտարարել է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսում է գնել 10 հազար ցամաքային տեղակայման հրթիռ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող