Սպորտ 2 ամիս առաջ - 10:48 28-06-2026

Սպերցյանը 20 միլիոն եվրոյով կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում։ Այս մասին հայտնում է ռուս լրագրող Իվան Կարպովը։

Աղբյուրի համաձայն՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ 26-ամյա կիսապաշտպանը սաուդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի «3+1» ձևաչափով, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո՝ չհաշված հնարավոր բոնուսները։
Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Սպերցյանը Դուբայում բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

Հայտնի է նաև, որ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2029 թվականը։

Armsport