Մամուլ 3 ամիս առաջ - 08:33 27-06-2026

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։

ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել եւ պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։

Դիցուք, երեկ տեղեկացանք, որ «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսինը դաշնակցական է եւ ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ, ըստ լուրերի, իշխանության համակիրը չէ եւ մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին, եւ որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։

Պողիկյանն աշխատանքից ազատման դիմումը դեռեւս չի գրել, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել եւ առաջիկա օրերին, «սեփական» դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից։ Վերջին օրերին տարբեր համայնքների դպրոցների ուսուցչական կոլեկտիվներից են մեզ ահազանգում, որ իրենց ստիպում են ազատման դիմումներ գրել։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ողջ պետական ապարատը եւ պետական հիմնարկները ՔՊ-ականացնել եւ չհանդուրժել անգամ մեկ քվեի այլակարծություն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ