Սպորտ 3 ամիս առաջ - 23:57 26-06-2026

Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու պատմական նվաճման հետ։

Հինգշաբթի օրը կայացած խմբային փուլի երրորդ տուրի խաղում Էկվադորի հավաքականը 2:1 հաշվով տպավորիչ և կամային հաղթանակ տոնեց Գերմանիայի ընտրանու նկատմամբ։

Այս արդյունքի շնորհիվ էկվադորցիները վաստակեցին 4 միավոր՝ զբաղեցնելով E խմբի երրորդ հորիզոնականը։ Թիմը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճեց Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր։

Այս առիթով երկրի նախագահը սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորական ուղերձ է հղել․
«Շնորհակալություն ֆուտբոլիստներին և գլխավոր մարզչին, ովքեր, չնայած քննադատություններին, վիրավորանքներին և ծանր փորձություններին, կարողացան ոգևորվել ու հսկայական ուրախություն պարգևել ամբողջ երկրին։ Ուրբաթ օրը հայտարարվում է հանգստյան օր։ Կեցցե՛ Էկվադորը»,- գրել է Դանիել Նոբոան։

Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին