Արտաքին 4 տարի առաջ - 12:23 14-11-2021

Էկվադորի բանտային խռովությանը տասնյակ բանտարկյալներ են զոհ գնացել

Էկվադորի Գուայաքիլ քաղաքում երկրի ամենամեծ քրեակատարողական հիմնարկներից մեկի բանտարկյալները անկարգություններ են սկսել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 58 մարդ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, հայտարարել է Գուայաս շրջանի ղեկավար Պաբլո Արոսեմենան։

Ինչպես նշվում է, խռովությունը սկսվել է ուրբաթ գիշեր՝ հակառակորդ խմբավորումների միջև բախումների արդյունքում։ Բանտարկյալներն օգտագործել են սառը զենքեր, հրազեն և պայթուցիկ նյութեր։ Անկարգությունները դադարեցվել են իրավապահների կողմից։

«Հիմա մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ 58 բանտարկյալ մահացել է, 12 բանտարկյալ վիրավորվել է և բուժօգնություն է ստանում»,- ասել է Արոսեմենան։

Միաժամանակ 24 News HD-ը, վկայակոչելով Էկվադորի դատախազությանը, հայտնում է, որ անկարգությունների զոհերի թիվը հասել է 68-ի, եւս 25 բանտարկյալ վիրավորվել է։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով