Սպորտ 4 տարի առաջ - 22:37 15-09-2022

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» փայլուն և պատմական հաղթանակ տարավ «Սլովանի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում 2-րդ հանդիպումն անցկացրեց։

Երևանյան թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։

Հանդիպման 35-րդ րոպեին հաշվենկատ հարվածով հաշիվը բացել է Արտակ Դաշյանը։ Ընդամենը 2 րոպե անց փայլուն գոլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն։

Նիգերիացի ֆուտբոլիստը բարձրացրել է խաղաշապիկը, որի տակ գրված էր. «Stand with Armenia #peace»:



Սլովակիական թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանը։

Հարկ է նշել, որ այս հաղթանակը հայկական ակումբների համար առաջինն է եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» H խմբում վաստակում է առաջին 3 միավորը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին