Ներքին 3 ամիս առաջ - 22:53 26-06-2026

Որևէ հետքայլ չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար. «Նոա»-ն՝ ՀՖՖ նախագահի հայտարարության մասին

Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի աղմկահարույց հայտարարությանը, ըստ որի՝ նա այս պահին մտադրություն չունի կրկին առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։

ՀՖՖ գործող նախագահն իր այս որոշման մասին բարձրաձայնել է Արմեն Գարամյանի YouTube-յան «Podcast with Garamyan» հաղորդաշարին տված հարցազրույցում։

«Այսօր հարցազրույցի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում։ Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար։ Միևնույն ժամանակ՝ արձանագրում ենք, որ նման հայտարարությունից հետո որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա փուլը կբերի նոր մոտեցումներ, նոր արժեքներ և իրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար»,- նշված է «Նոայի» հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Մելիքբեկյանն այս պաշտոնում վերընտրվել էր 2023 թվականին՝ քվեարկության արդյունքում առաջ անցնելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան