Արտաքին 2 ամիս առաջ - 22:46 26-06-2026

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Վենեսուելայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։

«Ցավոք, պետք է հայտնենք, որ 920 մարդ մահացել է», - ասել է Ռոդրիգեսը։
Նրա խոսքով՝ 3360 մարդ վնասվածքներ է ստացել, ավելի քան 4000 մարդ կորցրել է իր տունը և ճանաչվել բնական աղետից տուժած։

Հիշեցնենք` հունիսի 25-ին Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջինը` 7.2 մագնիտուդով, երկրորդ՝ 7.5։ Դրանից հետ գրանցվել է շուրջ 30 հետցնցում։

Աղետի հետևանքով բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ են փլուզվել, ավերվել են բուժհաստատություններ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։