Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:32 26-06-2026

Իշխանությունը չի կարող Ալիևի պատվերով Սահմանադրություն փոխել, ուստի շարունակելու է բռնաճնշումները. Նարեկ Կարապետյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցին՝ նշելով, որ վերջնական որոշումը կկայացվի քաղաքացիների հետ քննարկումներից հետո։

«Մենք մեր հետևությունները և որոշումները կկայացնենք՝ հասկանալով հետագա ճանապարհային քարտեզի ուղղությունը։ Մեզ համար շատ կարևոր է ապահովել թափանցիկությունը, խոսել մեր հայրենակիցների հետ, հատկապես այն մարդկանց, ովքեր մեզ վստահություն են տվել»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքով՝ կուսակցությունը պատրաստ է հանդիպել բոլոր ցանկացող քաղաքացիների հետ և չի ցանկանում որևէ որոշում կայացնել փակ դռների հետևում։

«Ով ցանկություն ունի և մեզ վստահություն է տվել, կարող է գալ, քննարկել մեզ հետ։ Մենք չենք ցանկանում փակ դռների հետևում որոշումներ կայացնել։ Այսօր արդեն ունեցել ենք բավականին թեժ, հետաքրքիր և ինտենսիվ հանդիպում մեր համակիրների հետ, և առաջիկայում ևս նման հանդիպումներ կլինեն»,- նշեց նա։

Անդրադառնալով հանդիպումների ընթացքում հնչած կարծիքներին՝ Կարապետյանն ասաց, որ քաղաքացիների շրջանում կան տարբեր մոտեցումներ։

«Մարդկանց շրջանում հիմնականում երկու բևեռային կարծիք կա։ Մի մասը կարծում է, որ անհրաժեշտ է օրենսդրական ճանապարհով պայքարել, սակայն բոլորի նպատակը մեկն է՝ հասնել իշխանափոխության և թույլ չտալ, որ ընտրակեղծիքներով իշխանությունը վերարտադրվի։ Տարբերությունը միայն գործիքակազմերի մեջ է»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ կուսակցությունը քաղաքական գործընթացներում նոր է և ցանկանում է արդարացնել իրեն վստահած քաղաքացիների սպասումները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով