Արտաքին 3 ամիս առաջ - 21:25 24-06-2026

Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ

Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական խմբերի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին:

Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Տեխնիկական խմբերը կվերադառնան հունիսի 29-ին կամ 30-ին։ Այդ խմբերը զբաղվում են տարբեր թեմաներով։ Կարծում եմ, որ նրանք կվերադառնան Շվեյցարիա, եթե չեմ սխալվում»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։

Նա հայտնել է, որ ինքն անձամբ չի մասնակցի այդ շփումներին։
«Տեխնիկական մակարդակով այնտեղ կլինեն Պետդեպարտամենտի, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ և այլք»,- ասել է Ռուբիոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»