Ներքին 3 ամիս առաջ - 21:13 24-06-2026

ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ծառայողները հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացրել Ներքին Կարմիրաղբյուր և Դովեղ խոշորացված համայնքներում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դպրոցներում խաղարկվել են երկու տարբեր սցենարներ. Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում՝ հրդեհաշիջման և տարհանման ուսումնավարժություն՝ գրադարանում առաջացած կրակի դեպքում, Դովեղի դպրոցում՝ փլուզման ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացում:

«Ուսումնավարժությունների հիմնական նպատակն էր համատեղ գործողությունների միջոցով ձևավորել և ամրապնդել ինչպես դպրոցի անձնակազմի, այնպես էլ փրկարարական ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհի, փլուզման և այլ արտակարգ իրավիճակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուսումնավարժությունների ընթացքում փրկարարները և դպրոցների անձնակազմը կատարելագործել են տարհանման, որոնողափրկարարական աշխատանքների և առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները՝ ներգրավելով շուրջ 139 մասնակցի՝ ուսուցիչներ, աշակերտներ և փրկարարական ծառայողներ:

Ուսումնավարժությունները նպատակ ունեն բացահայտել առկա խնդիրներն ու թերությունները փրկարարական աշխատանքների կազմակերպման գործում, կատարելագործել տարհանման մեխանիզմները, ապահովել երեխաների և աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը սահմանամերձ գոտում անվտանգության ռիսկերի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում