Արտաքին 3 ամիս առաջ - 21:07 24-06-2026

Մեծ Բրիտանիան հունիսին գերազանցել է կեսդարյա շոգի ռեկորդը

Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսյան ամենատաք օրը։ Ըստ օդերևութաբանական ծառայության՝ Լոնդոնի մոտ գտնվող Սուրեյի Չարլվուդ քաղաքում ջերմաստիճանը հասել է 35.7 աստիճան Ցելսիուսի։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր գրեթե 50 տարի առաջ, երբ Սաութհեմփթոնում սնդիկի սյունը հասել էր 35.6 աստիճան Ցելսիուսի։

Մայիսի 26-ին սահմանվել է մայիսյան ջերմաստիճանի նոր ռեկորդ, երբ Լոնդոնի Քյուի թագավորական բուսաբանական այգիներում ջերմաստիճանը հասել է 35.1 աստիճան Ցելսիուսի։ Նախորդ ռեկորդը պահպանվել է 82 տարի։

Մեծ Բրիտանիայում հունիսի 24-ից մինչև հունիսի 25-ի վերջը հայտարարվել է եղանակային վանգավորության կարմիր աստիճան՝ ծայրահեղ շոգի պատճառով։ Զգուշացումը տարածվում է Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Մեծ Լոնդոնից մինչև Հարավային Ուելսի Քարդիֆ և Սուոնսի լայն տարածքի վրա։ Կարմիր մակարդակը նշանակում է, որ այս եղանակային իրադարձության հետևանքները կյանքի համար վտանգ կներկայացնեն։

Անսովոր բարձր ջերմաստիճանները հանգեցրել են երկրի մոտ 1000 դպրոցների լրիվ կամ մասնակի փակմանը, և շատ երկաթուղային ծառայություններ չեղարկվել են։

Հունիսի 26-ից սկսած՝ ջերմաստիճանը կսկսի փոքր-ինչ իջնել, սակայն ուժի մեջ կմնա ջերմային վտանգի երկրորդ ամենաբարձր (նարնջագույն) մակարդակը։ Սա վկայում է առողջական լուրջ հետևանքների բարձրացման ռիսկի մասին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին