Ներքին 3 ամիս առաջ - 20:24 24-06-2026

ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին

Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներն ու ներկայացուցիչները հետևեցին «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին։

Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանոպուլոսը, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբը, Եվրոպայում ցամաքային գործողությունների գլխավոր շտաբի պետ գնդապետ Փոլ Կորտոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համատեղ զորավարժությունն անցկացվում է Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման նպատակով և ընդգծում է շարունակական պաշտպանական համագործակցությունը Հայաստանի և գործընկեր պետությունների միջև։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան