Ներքին 3 ամիս առաջ - 20:06 24-06-2026

ՀՊՏՀ գետնանցման պատից հեռացրել են Հայկազ Մկրտչյանի դիմանկարը․ զոհվածի քույր

Եղբորս դիմանկարը մաքրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից․ այս մասին գրել է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը։

«Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։

Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից։ Վախենում եք այն տղաների հայացքներից, ովքեր այլևս ֆիզիկապես այստեղ չեն, բայց ձեր խղճի առաջ կանգնելու են մինչև ձեր կյանքի վերջ։

Իմ եղբայրը կապրի հավերժ ու անդադար։ Նա իր անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։ Եվ դեռ երանի եք տալու իրեն։

Իսկ թե ձեզ ինչպես կհիշեն՝ դա ինձանից լավ գիտեք։

Մյուս անգամ ավելի հետաքրքիր բան մտածեք։

Իսկ խոսքս նաև անձամբ մաքրողին է վերաբերում․ վստահ եմ՝ կկարդաս։

Օր լինի՝ քեզ լինի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի