Ներքին 2 ամիս առաջ - 11:55 24-06-2026

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունները

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք դատական նիստից: