Սպորտ 3 ամիս առաջ - 22:15 23-06-2026

ԱԱ-2026․ Հայտնի են փլեյ-օֆֆի առաջին 6 մասնակիցներն ու պայքարը լքող 4 հավաքականները

Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումների մեծ մասի ավարտից հետո (12 խմբերից 10-ում) արդեն պարզ են այն 6 հավաքականները, որոնք երաշխավորել են իրենց տեղը 1/16 եզրափակիչում։

Մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել Մեքսիկան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան և Արգենտինան։

Միևնույն ժամանակ, հստակեցվել են այն 4 ընտրանիների անունները, որոնք հաստատապես կզբաղեցնեն վերջին՝ 4-րդ հորիզոնականն իրենց խմբերում և դուրս կմնան հետագա պայքարից։ Այդ թիմերն են՝ Հայիթին, Թուրքիան, Թունիսը և Հորդանանը։

Հունիսի 24-ի գիշերը և վաղ առավոտյան կկայանան 2-րդ տուրի եզրափակիչ հանդիպումները K և L խմբերում։

Խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի խաղերը կանցկացվեն Հայաստանի ժամանակով հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում (հաշվի առնելով ժամային գոտիների տարբերությունը՝ հյուսիսամերիկյան երեկոյան հանդիպումները Հայաստանում կդիտվեն հաջորդ օրվա գիշերը կամ վաղ առավոտյան)։

Փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի հունիսի 28-ի երեկոյան։ Չորս հավաքականներ արդեն իսկ ապահովել են առաջին հորիզոնականներն իրենց խմբերում, և հայտնի են 1/16 եզրափակիչում նրանց մասնակցությամբ խաղերի օրերը՝ ըստ Երևանի ժամանակի․

Գերմանիա – հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը
Մեքսիկա – հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը
ԱՄՆ – հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը
Արգենտինա – հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան